«Մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյա՛ն, գիտության ֆինանսավորման հետ կապված ասյօրվա որոշումը ողջունելի է, բայց մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում:
Հայաստանում ինժիներիա և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն չի զարգանա, եթե չունենանք ֆունդամենտալ գիտություն:
Գիտահեն արտադրանք տվող ինժիներներ պատրաստելու ու ունենալու համար պետք են ֆունդամենտալ գիտնականներ: Ինժիները, ինչ-որ էապես նոր բան ստեղծելու համար, պետք է ունենա ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կարող է ստանալ միմիայն արդի գիտության մեջ աշխատող գիտնական-դասախոսից, իսկ այդպիսի դասախոսներ ունենալու համար պետք է գիտական համայնք:
Իզուր չէ, որ Հայաստանում IT ոլորտի ամենալուրջ հաջողություններն ունեցել են ոչ թե ինժիներական, այլ հենց ֆունդամենտալ գիտության ոլորտի մասնագիտություններ ունեցողները (հիմնականում՝ ֆիզիկոսները):
Հ. Գ. Հայաստանի զարգացման միակ ու անայլընտրանք ճանապարհն է գիտության ու, որպես ածանցյալ, ինտելեկտուալ արդյունաբերության զարգացումը»:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
79808.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
81108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
184702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
189701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
546320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340420.10.2026, 19:54