ՄՕԿ նախագահը հավաստիացրել է՝ օլիմպիադան հաջող է կայացել

1331
Կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ., 12:36
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ չնայած կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարություններին, օլիմպիական խաղերը բարեհաջող են ընթացել: Թոմաս Բախը մասնավորապես նշել է. «Մենք անցկացրեցինք Օլիմպիական հաջող խաղեր՝ չնայած ներկա ժամանակների բոլոր դժվարություններին»:
Ըստ Բախի՝ Ճապոնիայում անցկացվող մրցումների մասնակիցների կորոնավիրուսի թեստերի ընդամենը 0,02%-ն է դրական արդյունք ցույց տվել, ինչը շատ ցածր ցուցանիշ է: «Օլիմպիադայի պատճառով կորոնավիրուսը չի տարածվի»,- հավելել է Բախը:
Ըստ օգոստոսի 8-ի տվյալների, օլիմպիադային մասնակցածներից միայն 430-ի մոտ է հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Բոլոր մասնակիցները դիմակներ են կրել այն վայրերում, որտեղ դա պահանջել է ադմինիստրացիան:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
6921:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
12214:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
193Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
190Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
189427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63327.10.2026, 19:30