«Քանի դեռ ՀՀ-ում մարդկանց մեծ մասը չի հասկանում՝ ինչ արժեք է անկախությունը, պետականությունը վտանգված է»․ Ռ․ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակաբար կորցրել ու մեծ ջանքերի գնով վերականգնել ենք մեր անկախությունը... ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում երբևէ փորձե՞լ ենք իրար մեջ պայմանավորվել, թե պետություն ունենալուց հետո ինչ ենք անելու։ Փորձե՞լ ենք պայմանավորվել, որ մեր պետության մեջ աղբը փողոցում չենք թափելու, որ փող չենք գողանալու ու չենք ուղարկելու դուրս, որ կենտրոնը չենք սարքելու Եվրոպա, իսկ գյուղերը թողնենք միջնադարում։
Իրեն էլիտա համարող մարդկանց խումբը երբևէ փորձել է խորհրդանիշներ ձևավորել ու դրանց նկատմամբ սեր, կապվածություն առաջացնել։ Երբևէ փորձե՞լ է «համոզել» սահմանամերձ գյուղում ապրող գյուղացուն պետության մեջ իր դերի կարևորությունը։ Փորձե՞լ է հասարակ մարդուն սովորեցնել հոգատարություն սեփական անկախ պետության նկատմամբ։
Ես նման փորձերի մասին չեմ կարդացել, դրա փոխարեն կարդացել ու լսել եմ արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի, քրիստոնյաների ու մահմեդականների, սև ու սպիտակ ներկաների ու նախկինների միջև ընտրության կարևորության մասին...
Քանի դեռ Հայաստանում ապրող մարդկանց գոնե մեծ մասը չի հասկանում՝ ինչ արժեք է անկախությունը, ինչպես և ամենակարևորը՝ ինչու այն փայփայել ու խնամել, մեր պետականությունը հավերժ վտանգված է լինելու»։

«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
3320:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
4420:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
4219:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
5919:30
«Ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար»․ Արման Աբովյան
6018:54
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
10618:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
5918:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6117:54