Կորոնավիրուսով վարակման 7 և մահվան 1 նոր դեպք Արցախում
![]() 1523 Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 11:54 ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս մեկ մահ: Հիվանդը 74-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանադություն՝ բարդացած թոքաբորբով: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13249 քաղաքացու հետազոտություն, որից 1156-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»։ Աղբյուրը` ԱՀ առողջապահության նախարարություն |

«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
242Երեկ, 02:06
«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է
34915.05.2026, 00:06
ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը պարում է Արաբկիրում (տեսանյութ)
45013.05.2026, 22:30
Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին
47313.05.2026, 18:30
Թայլանդում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
101311.05.2026, 16:27
«Փաստացի ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է»․ Կարապետ Պողոսյան
54011.05.2026, 10:24
Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ
153910.05.2026, 23:47
ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին (տեսանյութ)
184209.05.2026, 18:06
