Նովա հովազը վերադարձել է Արարատի մարզ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 10-ամյակին նվիրված միջոցառմանն ընդառաջ ևս մեկ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել։ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է մշտադիտարկվում է CWR տարածքներում։ Այն, որ նոր հովազը նկատվում է նույն տարածքում վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Վերջին ցավալի իրադարձությունների ֆոնին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նշանակությունն ավելի է արժևորվել, քանի որ այն բնության մասնիկների համար ապահովում է անվտանգ կենսամիջավայր, որտեղ կարելի է պաշտպանված լինել։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ շատ ցավալի էր հետևել, թե ինչպես են պատերազմի ընթացքում վերացվում կարևորագույն էկո-համակարգերը, սակայն բարեբախտաբար CWR տարածքները հաջողվել է պահպանել։
Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։

ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
191Երեկ, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
32616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
53214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
61713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
80710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
92107.10.2026, 01:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
96204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
104703.10.2026, 15:18