Նոր Capella արբանյակը կարող է գիշեր-ցերեկ զննել շենքերի ներսը

Մի քանի ամիս առաջ Capella Space ընկերությունն արձակել է արբանյակ, որը կարող է պատկերներ ստանալ աշխարհի ցանկացած կետից՝ անհավատալի հեռազննումով: Այն կարող է տեսնել նույնիսկ որոշ շենքերի ներսը, այդ թվում՝ ինքնաթիռներ հայտնաբերել անգարների ներսում: Խոսքը թեթև կոնստրուկցիաների մասին է, ոչ թե հաստ տանիքներով ու պատերով շենքերի, ինչպիսիք են բարձրահարկերը կամ բնակելի տները:
Եվ, ի տարբերություն Երկրի շուրջ պտտվող արհեստական արբանյակների հսկայական տեսականու, Capella 2 արբանյակը կարող է հստակ պատկեր ստանալ թե՛գիշերը, թե՛ ցերեկը, թե՛ անձրևին, թե՛ արևին:
«Այն պարագայում, երբ աշխարհի մի կեսում գիշեր է, մյուս կեսում, միջին հաշվով, ամպամած է», - Futurism-ին ասել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգի նախկին ինժեներ Փայամ Բանազադեն: «Երբ դուք միավորում եք այդ երկուսը միասին, ստացվում է, որ Երկրի մոտ 75 տոկոսը ցանկացած պահի կլինի ամպամած, գիշերային կամ երկուսն էլ միասին: Այսինքն, այդ հատվածն անտեսանելի է ձեզ համար, և այդ հատվածը շարժվում է»,- պարզաբանել է նա:
Չորեքշաբթի օրը Capella-ն գործարկել է հարթակ, որը թույլ է տալիս պետական կամ մասնավոր հաճախորդներին խնդրել աշխարհի ցանկացած հատվածի պատկերներ: Հաջորդ տարի լրացուցիչ 6 արբանյակների՝ տիեզերք ուղարկմամբ այս հնարավորությունն առավել հզոր կլինի: Արդյո՞ք դա սարսափելի է գաղտնիության տեսանկյունից: Իհարկե: Բայց Բանազադեն վստահեցնում է, որ այն նաև լուծում է բազմաթիվ խնդիրներ գիտնականների ու պետական մարմինների համար, ովքեր ներկայում հետազոտում են մոլորակը:
Ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր արբանյակների, Capella-ն կարող է նույն հաջողությամբ «տեսնել» ինչպես ամպի միջով, այնպես էլ լիակատար մթության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ օպտիկական պատկերների փոխարեն այն օգտագործում է սինթետիկ բացվածքի ռադար կամ SAR:
SAR-ն աշխատում է այնպես, ինչպես դելֆիններն ու չղջիկներն են տեղաշարժվում էխոլոկացիայի միջոցով: Արբանյակը ճառագայթում է հզոր 9,65 ԳՀց ռադիոազդանշան դեպի իր թիրախը, այնուհետև հավաքում և վերծանում է ազդանշանը:
«Capella-ն չի հորինել SAR-ը: Բայց այն առաջին ամերիկյան ընկերությունն է, որն առաջարկում է տեխնոլոգիան, և առաջինն ամբողջ աշխարհում, որն առաջարկում է ավելի մատչելի հարթակ պոտենցիալ հաճախորդների համար», - բացատրել է մասնագետը:
Հաջորդ նորամուծությունն այն թողունակությունն է, որով Capella-ի արբանյակները կարող են «պատկերներ հավաքել»: Արբանյակի ամեն մի պատկերի յուրաքանչյուր փիքսելը ներկայացնում է 50x50 սմ քառակուսի, մինչդեռ շուկայի մյուս SAR արբանյակների այս ցուցանիշն առավելագույնը հասնում է ընդամենը 5 մետրի: «Երբ խոսքը վերաբերում տիեզերքից դիտելուն, դա հսկայական տարբերություն է ստեղծում»,- ասում է Բանազադեն:

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
110Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
40702.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
132924.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
306018.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
209717.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
284709.05.2026, 21:06
Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել
127806.05.2026, 18:54
Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ (տեսանյութ)
556106.05.2026, 00:00