«Women’s History Review»-ում հրապարակվել է «Ցեղասպանության ստվերում. Հայոց ցեղասպանության կին ոճրագործները» հոդվածը

Միջազգային հեղինակավոր «Women’s History Review» (Q1 WOS, Scopus) պարբերականում տպագրվել է ՀՑԹԻ-ի տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի, գիտաշխատող բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող պ.գ.թ. Ռեգինա Գալուստյանի համահեղինակած հոդվածը՝ «In the Shadow of Genocide: Female Perpetrators of the Armenian Genocide»/ «Ցեղասպանության ստվերում. Հայոց ցեղասպանության կին ոճրագործները»:
Հոդվածի մասին է անդրադարձել նաև Armenianweekly-ն, որի խմբագրականում շեշտադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աճող հեղինակությունը՝ որպես գիտական հիմնարկ. «Այս հրատարակությամբ ամրապնդվում է ՀՑԹԻ-ի զարգացող դերը որպես առաջատար միջազգային հետազոտական կենտրոն՝ նվիրված նոր հեռանկարների բացահայտմանը և Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև համեմատական ցեղասպանագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ ակադեմիական երկխոսության խթանմանը: ՀՑԹԻ-ն շարունակում է խրախուսել միջառարկայական հետազոտությունները, որոնք խորացնում են անցյալի գիտելիքները՝ նպաստելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների համաշխարհային ոլորտին»:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175520.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202418.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204317.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310017.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231013.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244211.10.2026, 23:42