Հայտնաբերվել է դինոզավրի եզակի ձու՝ լավ պահպանված սաղմով

Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի գիտնականները հրապարակել են 72-66 միլիոն տարեկան թերոպոդ դինոզավրի ձվի նկարագրությունը, որի ներսում սաղմի հիանալի կմախք է պահպանվել։ Գտածոն հայտնաբերվել է Չինաստանի հարավում։ Ամենից շատ գիտնականներին հետաքրքրել է սաղմի դիրքը, որը ճիշտ այնպիսին է, ինչպես ժամանակակից թռչունների ճտերինը: Հետազոտության արդյունքները հրապարակված են iScience ամսագրում։
Պտուղը, որն ստացել է «Yingliang baby» անվանումը, հայտնաբերվել է Գանչժոու շրջանի կավճի դարաշրջանի ժայռերում: Ելնելով նրա երկարավուն անատամ գանգի տեսքից՝ գիտնականները նրան անվանել են օվիրապտորոզավր՝ փետրավոր թերոպոդ դինոզավրերի ներկայացուցիչ, որը սերտորեն կապված է ժամանակակից թռչունների հետ:
«Baby Yingliang»-ը գլխից մինչև պոչի ծայրը 27 սանտիմետր երկարություն ունի և գտնվում է 17 սանտիմետրանոց երկարավուն ձվի մեջ: Նմուշը գտնվում է Գունչժոուի քարի բնական պատմության Յինգլիանգ թանգարանում: Այն ձեռք է բերվել 2000 թվականին և մինչ օրս պահվում է պահեստներում։
Հեղինակները հույս ունեն, որ նոր հայտնագործությունները կհաստատեն դինոզավրերի և թռչունների սաղմնային զարգացման նմանությունների վերաբերյալ իրենց վարկածը:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
68921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
218420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
150020.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
176818.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
179117.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
275817.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
213813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
226811.10.2026, 23:42