Կառավարությունից ասել են, որ գերիների նոր խումբ է վերադառնալու

Բաքվում գտնվող հայ գերիների խմբի վերադարձ է նախատեսված, սակայն ժամկետներ հայտնի չեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի դեկտեմբերին գերեվարված շիրակցի պահեստազորային Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա է իրեն և ևս մի քանի ծնողների այս տեղեկությունը հայտնել։ Ըստ նրա՝ պաշտոնապես 46 հոգի հաստատված գերի կա․ «Ուրիշ թիվ չգիտենք»։
Հայկազ Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերին գերեվարված 64 պահեստազորայինների թվում էր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվել էին 64 պահեստազորայիններ, որոնցից 62-ը Շիրակի մարզից էին․ շիրակցիներից 29-ն է հայրենադարձվել։ Հունվարի 11-ին մոտ 9 ժամ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնելուց հետո գերիների հարազատներին երեկոյան կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա էր ընդունել ու հուսադրել, որ հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
8119:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
7716:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
8915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
9215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9514:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
9312:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9812:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
8212:18