Apple-ը ներկայացրել է iPhone SE-ն

Apple-ն իր առաջին շնորհանդեսն անցկացրել է 2022 թվականին։ Ինչպես միշտ, այն անցկացվել է առցանց՝ առանց հրավիրված լրագրողների։ Հեռարձակումը հասանելի է ընկերության կայքում։
Եվ այսպես, ներկայացնում ենք ընկերության նորույթները.
iPhone
Շնորհանդեսին Apple-ը ցուցադրել է iPhone 13-ի և 13 Pro-ի նոր գույները։ Սմարթֆոններն այժմ հասանելի են նաև կանաչ գույնով: Այս սմարթֆոնների հետ կապված այլ փոփոխություններ չեն ներկայացվել։ Նոր գույներով սմարթֆոնների վաճառքը կսկսվի ուրբաթ օրը՝ մարտի 11-ին։
Ընկերությունը ներկայացրել է նաև 3-րդ սերնդի iPhone SE-ն։ Սարքը արտադրվում է նույն դիզայնով, ինչ նախորդ սերնդինը: Փոփոխությունները ներառում են առջևի և հետևի ավելի ամուր ապակիները, Apple A15 չիփը և 5G հագեցումը: 3-րդ սերնդի iPhone SE-ն ԱՄՆ-ում կթողարկվի մարտի 18-ին և կարժենա 429 դոլար
iPad
Apple-ը թարմացրել է նաև iPad air-ը։ Ինչպես iPhone SE-ի դեպքում, պլանշետի արտաքին տեսքը չի փոխվել։ Այնուամենայնիվ, այժմ այն ունի Apple M1 պրոցեսոր, որը գտնվում է iPad Pro-ում և MacBook-ում: Ընկերության տվյալներով՝ այն նույն գնով երկու անգամ ավելի արագ է, քան Windows նոութբուքը։
iPad Air-ն ունի նոր 12 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ Spotlight-ով, որը կարգավորում է տեսախցիկի տեսադաշտը՝ մարդկանց կադրի կենտրոնում պահելու համար: Պլանշետի արժեքը մնացել է նույնը՝ 599 դոլար։ Վաճառքը սկսվում է մարտի 18-ից:
Mac Studio
Ընկերությունն ընդլայնում է M1 չիփերի շարքը, և այժմ, բացի Max-ից և Pro-ից, դրանում հայտնվել է M1 Ultra-ն։ Պրոցեսորը ստացել է 20 միջուկ՝ 16-ը բարձր արտադրողականություն և 4-ը էներգաարդյունավետություն։ Գրաֆիկական չիփն ունի 64 միջուկ, կան նաև 128 գիգաբայթ օպերատիվ և 48 գիգաբայթ տեսահիշողություն։
Այս չիփի հիման վրա ներկայացված է Mac Studio համակարգիչը։ Apple-ի տվյալներով՝ համակարգիչը 60 տոկոսով ավելի արագ է, քան Mac Pro-ն՝ 28 միջուկային Intel Xeon-ով և 3,8 անգամ ավելի արագ, քան 27 դյույմանոց iMac-ը՝ Intel Core i9-ով: Բացի համակարգչից, Apple-ը թողարկել է 27 դյույմանոց 5K Studio Display էկրան:
Նոր սարքերը հասանելի չեն լինի Ռուսաստանում
Մարտի սկզբին Apple-ը հայտարարեց, որ դադարեցնում է իր սարքերի վաճառքը Ռուսաստանում։ Ընկերությունը հայտարարել է գործընկերներին առաքումների դադարեցման մասին և փակել է սեփական առցանց խանութները երկրում։

Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
106431.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
77430.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
116430.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
306417.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
486016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
299516.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
321916.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
119415.08.2026, 15:30