Ադրբեջանը կոշտ հայտարարությամբ հերքում է ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ-ը կոշտ հայտարարություն է տարածել, որում հերքում է ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ Փառուխ գյուղն ազատելու մասին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավով նշում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարրուխ գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների՝ նշված դիրքերից նահանջելու մասին տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը։
Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ ՌԴ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը, և ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորվելու դեպքեր չեն եղել: Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավոր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ուզում ենք հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, որ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի առաջին կետում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հարաբերությունները սահմանում են որպես դաշնակցային՝ հիմնված անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Դրանք հիմնված են վեճերի խաղաղ կարգավորման և բռնության կամ սպառնալիքի չկիրառման սկզբունքներին նվիրվածության վրա:
Բացի այդ, հռչակագրի 18-րդ կետի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են ուժերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության սպառնալիքների դեմ պայքարում և դրանց չեզոքացման համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հայտարարությամբ նույնպես անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նշված հռչակագրի նկատմամբ, որը ստորագրել է ՌԴ նախագահ, ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը։
ՊՆ-ն կրկնում է, որ Ադրբեջանի Խոջալուի շրջանում «Ֆուրուխ» անունով գյուղ չկա։ Նշված գյուղի անունը Ֆարուխ է։ Հուսով ենք, որ հաջորդ հայտարարություններում գյուղի անունը ճիշտ ձևով կնշվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
108Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
197Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
185Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
196Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
100Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
100Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
147Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
39110.11.2026, 19:55