Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման հարցը

Արարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման հարցը
311
Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 20:06

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։