«Տավուշում դպրոցները լքում են նույնիսկ դպրոցների տնօրեները». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն կամ՝ ունեն մանկավարժական կրթություն, սակայն՝ ոչ մանկավարժական: Դա այն դեպքում, որ մարզում գործում է մանկավարժական կադրեր պատրաստող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով՝դասավանդում է ոչ իր ուսանած առական, օրինակ՝ աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը՝ ֆիզիկա: Այդ բոլորն ազդում են կրթության որակի վրա: Բազմաթիվ ուսուցիչներ թողել են մանկավարժի աշխատանքը, այլ գործ գտել, քանի որ ուսուցչի ցածր աշխատավարձով դժվար է ընտանիք պահել: Ուսուցիչները դժգոհում են, որ արդեն մեկ տասնամյակից ավել է, որ իրենց ցած աշխատավարձը չի բարձրացվում, իսկ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաները պետբյուջեից պարբերաբար բարձր պարգևավճարներ են ստանում։ Տավուշի դպրոցների ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ովքեր ոչ միայն կրթում, այլ նաև՝ դաստիարակում են աշակերտներին, որոնց մոտ կեսը տղաներ են: Կին մանկավարժները չեն կարող տղամարդկություն, առնականություն սերմանել իրենց աշակերտների մեջ: Ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով դպրոցներից ուսուցիչների արտահոսք կա։ Տավուշի դպրոցներց հեռացել են նույնիսկ կրթօջախների տնօրեններ։ 2018թ, օգոստոսի 27-ին Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից, մեկնեց Մոսկվա աշխատելու, ուր իր աներձագը սեփական գործարանի ունի: 2021թ․դեկտեմբերի 9-ին իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց Կոթիի միջնակարգ դպրոցի 26 տարվա տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, ով Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է։ Նա մեկնեց ՌԴ Վորոնեժ քաղաքում ապրող իր որդու մոտ, այնտեղ աշխատելու նպատակով»։

«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
73Երեկ, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
50424.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
59623.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
82619.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
87618.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
87618.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
93917.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
81716.09.2026, 15:48