Գենետիկներն առաջին անգամ ստեղծել են մկան սաղմ՝ առանց ձվաբջջի և սերմնահեղուկի

Իսրայելի Վայզմանի գիտական ինստիտուտի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մկների սաղմեր ստեղծել՝ առանց ձվաբջիջների և սերմնահեղուկի օգտագործման։ Այս մասին գիտնականները գրել են Cell ամսագրում հրապարակված հոդվածում։
Սաղմնային ցողունային բջիջները հիմք են ծառայել սաղմերի համար. նրանք ի վիճակի են դիֆերենցվել երեք հիմնական սաղմնային շերտերի, բայց չեն կարող վերածվել արտասաղմնային հյուսվածքների: Գիտնականները վերածրագրավորել են բջիջների մի մասը, որպեսզի դրանցից առաջանա պլացենտա և դեղնուցային պարկ, որը զարգացման որոշակի փուլում պատասխանատու է արյան ձևավորման համար։ 8,5 օր՝ մկանը բնորոշ հղիության կեսը, սաղմերը եղել են արհեստական արգանդում: Սաղմերը տեղադրվել են սննդարար լուծույթով փոքր տարաների մեջ, իսկ տարաները ամրացվել են պտտվող գլանով. այսպես գիտնականները նմանակել են արյան և սննդանյութերի հոսքը դեպի պլացենտա, ինչպես նաև վերարտադրել արգանդի մթնոլորտային ճնշումը:
Վեցերորդ օրը սաղմերում հայտնվել են կենտրոնական նյարդային համակարգի հիմնական տարրերը, և շուտով ձևավորվել է ուղեղը: Ութերորդ օրը ձևավորվել են սիրտը, անոթները և աղիքները: Ե՛վ կառուցվածքով, և՛ գենետիկորեն սաղմերը գրեթե ամբողջությամբ համընկել են բնականի հետ։
«Մեր հաջորդ խնդիրն է հասկանալ, թե ինչպես ցողունային բջիջները գիտեն, թե ինչ անել. ինչպես են նրանք ինքնուրույն հավաքվում օրգանների մեջ և գտնում իրենց ճանապարհը դեպի իրենց նշանակված վայրերը սաղմի ներսում: Եվ քանի որ արհեստական արգանդը, ի տարբերություն բնականի, թափանցիկ է, այն կարող է օգտակար լինել մարդկային սաղմերի բնածին և ձեռքբերովի արատների մոդելավորման համար»,- նշել են աշխատանքի հեղինակները։
Նաև բիոռեակտորը կարող է լինել փոխպատվաստման համար աճեցված բջիջների, հյուսվածքների և օրգանների ինկուբատոր:


Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
108613.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
136513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
97912.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
155512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
204206.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
327605.07.2026, 20:58
Ամբերդի ամրոցում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
125529.06.2026, 16:48
60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)
123028.06.2026, 22:18