Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանն այսօր կմրցի Ադրբեջանի հետ

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ՝ առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:
Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Նախորդ տուրերում ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային ու Վրաստանին, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
442Երեկ, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
55522.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
57021.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
60221.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
74319.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
66818.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
274917.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
91915.11.2026, 21:12