Ինչո՞ւ են մտահոգվել արցախցի պատգամավորները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», եւ «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։
Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։ Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան՝ մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։
Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից։ ՀԱՊԿ օպերատիվ խումբը, հիշեցնենք, հաղորդել է․ «Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Խմբի ղեկավար Ա․ Սիդորովը տեղեկացրել է Սուրեն Պապիկյանին սահմանի իրավիճակի վերլուծության արդյունքների, եզրակացությունների ու առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի անկեղծ եւ կառուցողական փոխանակում։ Հետո խումբը մեկնել է Մոսկվա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
10813:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
9609:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
15101:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
14600:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
14100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13500:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
108Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
105Երեկ, 23:12