Եղեգիս-1 քարայրում մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ են հայտնաբերել

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասել է, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:
«Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,- ասել է նա:
Ազատյանը պատմել է, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր:
Նա նշել է, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր:
«Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,- ասել է հնագետը՝ հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից, եղել է նաև Եղեգիսի կիրճը:
«Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,- հավելել է նա:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
55Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
149Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57912.09.2026, 23:54