Մորգան Ֆրիման, Յունգ Ջոնգուկ, Զաբիվակա... ԱԱ-2022-ը՝ լուսանկարներով

Ինչպես արդեն հայտնել ենք, Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել Ալ-Խաուրի «Ալ-Բեյթ» մարզադաշտում:
Բացման արարողությանը ներկա են եղել դերասան Մորգան Ֆրիմանը, ինչպես նաև BTS-ի K-pop խմբի մենակատար Յունգ Ջոնգուկը և կատարցի երգիչ Ֆահադ Ալ-Կուբայիսին, ովքեր կատարել են Dreamers («Երազողներ») երգը:
Բացման արարողության շրջանակներում տեղի ունեցավ աշխարհի նախորդ առաջնությունների թալիսմանների շքերթ՝ խաղադաշտ դուրս բերվեցին այլ մրցաշարերի թալիսման տիկնիկներ, այդ թվում՝ ռուս գայլ Զաբիվական, որը նախկինում դուրս էր մնացել 2022 թվականի աշխարհի առաջնության շնորհանդեսի տեսանյութից: Արարողության ավարտին Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին խոսքով դիմեց երկրպագուներին:
Այժմ «Էլ Բայթ» մարզադաշտում ընթանում է Աշխարհի առաջնության բացման հանդիպումը Կատարի և Էկվադորի ազգային հավաքականների միջև:
















Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
129Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
123Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
24931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
173927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
170527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
178626.10.2026, 23:01