Հաստատվել է Ուկրաինայում մոտ 15000 ռուս զինվորականի մահվան փաստը

Ուկրաինայի պատերազմում արդեն զոհվել է 14709 ռուս զինվոր, որոնց անունները BBC-ի ռուսական ծառայությանը և Mediazone-ին հաջողվել է հաստատել բաց աղբյուրների հիման վրա։ Նրանց տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում մահացությունների թվի աճը 5 անգամ աճել է։ Երկու շաբաթվա ընթացքում լրագրողները պարզել են 1679 մահացածի անուն։ Հաստատված կորուստների այս թիվը նրանք անվանում են ամենամեծ աճը Ուկրաինա ներխուժումից ի վեր։ Զոհերի իրական թիվը միանշանակ ավելի մեծ է, ընդգծում է BBC-ն։
Ուսումնասիրելով իրավիճակն ավելի քան 60 ռուսական բնակավայրերի գերեզմանոցներում՝ լրագրողները կարծում են, որ իրենց ցուցակում մահացածների անուններն առնվազն 2 անգամ ավելի քիչ են, քան իրականում թաղված են Ռուսաստանում։ Ընդհանուր կորուստները, որոնց թվում ներառվում են նաև վիրավորներն ու անհայտ կորածները, կարող են հասնել 133 հազար մարդու։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներն են, կամավորները, ովքեր պատերազմի սկսվելուց հետո պայմանագիր են կնքել ՊՆ-ի կամ Ազգային գվարդիայի հետ, և գերիները։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
147Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
341Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
207Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
356Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
148Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
128Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
135Երեկ, 14:54