«Դրամական միջոցները, հայտնվելով Դավիթ Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունում», անհետանում են». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թ. ընթացքում բազմիցս անդրադարձել ենք պետական բյուջեից ՀՀ լեզվի կոմիտեին տրամադրված պարգևավճարների խնդրին՝ փաստելով, որ, դրամական այդ միջոցները, հայտնվելով Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունում», անհետանում են կասկածելի հանգամանքներում և չեն վճարվում աշխատակիցներին (այդ մասին աղաղակող փաստերի և եզրահանգումների մասին մեր 2021 թ. ամփոփիչ հրապարակումը՝ մեկնաբանություններում):
(Ի դեպ, ԼԿ-ի աշխատակիցները փաստում են, որ մինչ օրս նույն վիճակն է, ուղղակի մենք ենք զզվել և այլևս չենք անդրադարձել):
Արդեն պարզ է՝ սա՛ էր Գյուրջինյանի՝ աղաղակող փաստերով լի մեր հրապարակումների հանդեպ խորհրդավոր լռության կուլմինացիան:
Սա նաև այն գինն էր, որ վճարվեց Գյուրջինյանին՝ Մեծ դավաճանության, Արցախի հրեշավոր հանձնման ու ՀՀ-ի կործանման այս փուլում մի անգամ գոնե մի «Պո՛ւ» չանելու, մի դատապարտող խոսք կամ մտահոգություն արտահայտող միտք չասելու համար: Դե, ինչ պահանջես մեկից, ում հիմնարկում պատերազմի սարսափելի փուլում, երբ տնավեր դարձան տասնյակ հազարավոր արցախցիներ, անհետանում էին պարգևատրման տողով հատկացված միլիոնավոր դրամ կազմող պետական միջոցներ, և մինչ օրս որևէ հոդաբաշխ բացատրություն չկա այդ մասին...
Դավիթ Գյուրջինյանը դասագրքային կերպար է. պետք է սերունդներն իր նմաններին խորությամբ ճանաչեն և գիտակցեն, թե ինչպիսին չպետք է լինի հայ մտավորականը...
Իսկ միգուցե մե՞նք ենք սխալ, որ նմաններին «կարգել ենք» մտավորական: Իրապես՝ ո՞վ է նա, որ կոչվի մտավորական...
Հ.Գ. Պարո՛ն Գյուրջինյան, ի դեպ, մամուլում կարդացի, որ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ըստ ՊՎԾ-ի, ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար, և այդ փաստերը փոխանցվել են դատախազություն: Կարծում եմ՝ վառ հիշողություններ արթնացան, չէ՞, պարոն Գյուրջինյան»:

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
37817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
45816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
112716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
93615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
87810.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
105906.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
137001.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
109830.06.2026, 17:30