ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը

Առնվազն 23 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում տեղի ունեցած տորնադոյի պատճառով։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման պետական դեպարտամենտը։
«Մենք կարող ենք հաստատել, որ 23 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- ասվում է ղեկավարության թվիթերյան էջում։
Նրանք նաև հավելել են, որ 4 մարդ անհետ կորել է։ Զոհերի թիվը կարող է աճել։ Տորնադոյի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են տեղական ժամանակով 20:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին): Սիլվեր Սիթի քաղաքի մերձակա տարածքից տարերքները տեղափոխվել են նահանգի հյուսիս-արևմտյան մաս՝ ճանապարհին թողնելով ավերածություններ՝ ավելի քան 160 կիլոմետր երկարությամբ։
Բնական աղետի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը։ Արտակարգ ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, փլատակներից հաջողվել է փրկել 7 մարդու։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
143Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
333Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
203Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
349Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
146Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
126Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
133Երեկ, 14:54