Ծանրաձողի ստեղծման պատմությունը

Ավարտվեց Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։ Այս սպորտաձևը մեծ թվով երկրպագուներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել այն և հատկապես ինչպես է ձևավորվել և իր այսօրվա տեսքը ստացել ծանրաձողը (շտանգա)։
Ըստ պատմիչների, առաջին ուժային մարզումները գոյություն ունեին դեռևս հին Եգիպտոսում։ Եգիպտացի զինվորները մարզում էին իրենց ուժն ու դիմացկունությունը՝ բարձրացնելով ծանր քարեր կամ երկաթե ձողեր։ Արդյունքում, կարող ենք ասել, որ նրանք են եղել ժամանակակից ծանրաձողերի նախատիպերի ստեղծողը։
Հին հույները, որոնց համար սպորտը նույնպես մեծ նշանակություն ուներ, ավելի տարածված դարձրեցին մարզումները, նրանք են համարվում ծանրաքարերի (գանտել) հորինողները։ 
Հետաքրքիր է, որ հենց հին հույներին է պատկանում ուժային մարզումների մեջ կշռի աստիճանական բարձրացման մոտեցումը։ Սակայն, ծանրամարտն իր դասական տեսակի մեջ, որպես սպորտաձև, այն ժամանակ դեռ գոյություն չուներ։

Ծանրամարտի պատմության մեջ ամենալուրջ փոփոխությունները տեղի են ունեցել 19-րդ դարի 60-ական թվականներին․ հենց այս ժամանակ է Գերմանիայում ի հայտ եկել հավաքովի ծանրաձողը։ Մետաղական ձողի վրա գնդերի փոխարեն սկսեցին մետաղական սկավառակներ հագցնել, որի կենտրոնում կար ձողի տրամաչափով անցք։ Այսպես, սպորտի մեջ ի հայտ է գալիս ժամանակակից ծանրաձողը, որը շուտով ասպարեզից հանեց իր նախատիպին՝ գնդերով ծանրաձողին, իսկ հետո էլ իր պատվավոր տեղը զբաղեցրեց ժամանակակից Օլիմպիական խաղերում՝ սկսած 1896 թվականից։
20-րդ դարի սկզբին գերմանացի ինժեներ Բերգը առաջին անգամ հավաքովի ծանրաձողի ձողը պտտվող դարձրեց, որը շուտով դարձավ մասսայական։
Ծանրամարտը Հայաստանում սկզբնավորվել է 1920-ական թվականների կեսից։ 1927 թվականին կազմակերպվել է ծանրամարտի խմբակ, 1928 թվականին՝ հանրապետական ֆեդերացիան, և անցկացվել է ՀԽՍՀ անդրանիկ առաջնությունը։
Հայ մարզիկներն ակտիվորեն մասնակցել և բարձր ցուցանիշներ են արձանագրել նաև Խորհրդային Միությունում և աշխարհի տարբեր առաջնություններում։ Նրանցից հատկապես նշանավոր է ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը։

ՄՕԿ-ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը
4522:23
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները Աշխարհի առաջնությունում Իսպանիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
18309:36
ՖԻՖԱ-ն պնդում է, որ Թրամփի զանգը չի ազդել իր որոշման վրա
29301:05
Թրամփն անձամբ է խնդրել ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել ԱՄՆ-ի հավաքականի խաղացողի կարմիր քարտը
426Երեկ, 23:27
Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին
498Երեկ, 12:58
«Միջազգային սկանդալ է. Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
185Երեկ, 12:12
«Աշխարհի առաջնությունում Հայաստանը միայն դիտորդ է»․ Ոսկան Սարգսյան
49703.07.2026, 16:30
Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը
134101.07.2026, 15:29