Չինաստանն արգելում է ամերիկյան կրիչները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քիբերտարածության պետական գրասենյակն արգելել է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորներին ապրանքներ գնել կրիչներ արտադրող ամերիկյան Micron Technology-ից: Ինչպես նշվում է, աուդիտի ընթացքում պարզվել է, որ ընկերության արտադրանքն, իբր, վտանգ է ներկայացնում ազգային քիբերանվտանգության համար։
«Ստուգումը ցույց է տվել, որ Micron-ի արտադրանքը բավականին լուրջ պոտենցիալ խնդիրներ ունի ցանցային անվտանգության հետ և ազդում է ՉԺՀ-ի ազգային անվտանգության վրա»,- ասվում է գործակալության կայքում։
Կարգավորողն ասել է, որ «Չինաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օպերատորները պետք է դադարեցնեն Micron-ի արտադրանքի գնումները»:
Ամերիկյան ընկերությունը չի անցել քիբերանվտանգության ոլորտում վերահսկողական գործակալության կողմից ավելի վաղ նախաձեռնած ստուգումը, ասվում է զեկույցում։ Չինաստանի իշխանությունները Micron Technology-ի նկատմամբ հետաքննություն են սկսել մարտի վերջին։
Micron-ը միկրոպրոցեսորների՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները կանոնավոր ստուգումներ են անցկացնում ընկերությունում՝ օրենքով սահմանված կարգով։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42