«Տրամադրել «ժամանակակից ռազմական տեխնիկա ցամաքում, օդում և ծովում». G7-ը Ուկրաինայի վերաբերյալ հռչակագիր է ընդունել

G7-ն ընդունել է Ուկրաինային աջակցության համատեղ հռչակագիր. ինչ է դա
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն են ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին և խոստացել «մշտական» հիմունքներով ռազմական աջակցություն ցուցաբերել երկրին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ըստ AFP-ի՝ «Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են, որ Ուկրաինայի հետ կաշխատեն «անվտանգության կոնկրետ երկկողմ երկարաժամկետ պարտավորությունների և համաձայնագրերի վրա»՝ ստեղծելու համար ուժ, որը կարող է «պաշտպանել Ուկրաինան այժմ և զսպել ռուսական ագրեսիան ապագայում»:
G7-ը հայտարարել է, որ պատրաստվում է ուկրաինական զորքերին տրամադրել «ժամանակակից ռազմական տեխնիկա ցամաքում, օդում և ծովում»: «Առաջնահերթությունը կտրվի հակաօդային պաշտպանությանը, հրետանային և հեռահար սպառազինությանը, զրահատեխնիկային և այլ առանցքային հնարավորություններին, ինչպիսիք են մարտական ինքնաթիռները»,- ասվում է հաղորդագրությունում։
«Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են արագ ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային «Ռուսաստանի ապագա զինված հարձակման դեպքում», ինչպես նաև «Ռուսաստանիին տնտեսական և այլ ծախսեր պարտադրել», եթե Ռուսաստանի իշխանությունները նոր պատերազմ սկսեն ներկայիս հակամարտության ավարտից հետո։
Հռչակագիրը պարունակում է նաև մի քանի պարտավորություններ, որոնք ստանձնել է Ուկրաինան։ Մասնավորապես, Կիևը պետք է շարունակի իր լայնածավալ բարեփոխումները տարբեր ոլորտներում, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև բարելավի իրավապահ մարմինների, դատարանների, կորպորատիվ և պետական կառավարման աշխատանքը։ Ուկրաինան պետք է շարունակի գնալ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների և խոսքի ազատության հարգման ճանապարհով։ Այդ թվում՝ շարունակել բարեփոխումները բանակի պաշտպանության և արդիականացման ոլորտում և ուժեղացնել քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։
«Մեծ յոթնյակի» երկրները հայտնում են, որ այսօր կսկսվեն Ուկրաինայի և խմբի բոլոր անդամների միջև երկկողմ բանակցությունները՝ այդ սկզբունքները երկկողմ համաձայնագրերում ամբողջացնելու նպատակով։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, մեկնաբանելով G7-ի երկրների հայտարարությունը, ասել է, որ երաշխիքների նախագիծը «խոսակցական արտահայտություն է»։
«Այդ երաշխիքների մեջ ոչ մի նոր բան չկա, նրանք վաղուց են Ուկրաինային տրամադրում այդ ծառայությունները՝ զենք, զինամթերք, հետախուզություն։ Զելենսկին փորձում է փրկել իր դեմքը, քանի որ ավելին չի կարողացել հասնել։ Թող Զելենսկին բավարարվի նրանով, ինչ ստանում է»,- ասել է նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար G7 երաշխիքները «ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգությանը», ինչը «հղի է բացասական հետևանքներով»։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
186Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
199Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
197Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
221Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26003.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
61802.11.2026, 20:00