Կիմ Չեն Ընը Ռուսաստանում կհանդիպի Պուտինի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծրագրում է սեպտեմբերին այցելել Ռուսաստանի Դաշնություն և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների և նրանց դաշնակիցների աղբյուրները։
Աղբյուրն ընդգծում է, որ Կիմ Չեն Ընը Փհենյանից, հավանաբար, զրահապատ գնացքով կուղևորվի Վլադիվոստոկ, որտեղ կհանդիպի Պուտինի հետ։ Վարկածներից մեկի համաձայն, Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է մեկնել Մոսկվա, «սակայն դա միանշանակ չէ»։
«Պուտինը ցանկանում է, որ Կիմ Չեն Ընը համաձայնի հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ ուղարկել Ռուսաստան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է, որ Մոսկվան արբանյակների և միջուկային սուզանավերի առաջադեմ տեխնոլոգիաներ փոխանցի Փհենյանին»,- ասում են աղբյուրները:
Նրանք նաև պնդում են, որ երկուսն էլ կժամանեն Հեռավոր Արևելքի դաշնային համալսարան՝ մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին, որը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 13-ը։
Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն լավ, փոխադարձ հարգալից հարաբերություններ են պահպանում։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
180Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
194Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
190Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
217Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23603.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
25803.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
61102.11.2026, 20:00