«Այս հարցին կանդրադառնամ հրապարակայնորեն». Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի թիմակից, անկուսակցական Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բազմաթիվ մարդիկ, յուրաքանչուր անգամ, երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակներում ինձ հարց են տալիս, թե ԱԺ պատգամավորներն ինչի՞ մանդատները վայր չեն դնում և խնդրում են, որ ես նրանց հորդորեմ հրաժարվել մանդատներից։
Արդեն հոգնել եմ, հետևաբար այս հարցին կանդրադառնամ հրապարակայնորեն։
Ես հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից, որովհետև «սեփական» օրակարգ չունեի ու չէի պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է մանդատը ծառայեցնեմ հանուն ազգի ու պետության, անգամ չէի պատկերացնում, թե ինչպե՞ս կարող եմ ստահակների հետ գտնվել մի տարածքում։
Ես որևե մեկին հորդորելու ցանկություն չունեմ։
Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր խղճի առաջ ու որոշումների համար։
Անկեղծ չգիտեմ ինչո՞վ է պատճառաբանվում, հիմնավորվում մանդատները վայր չդնելու հանգամանքը։
Ես ԱԺ մանդատը չվերցրեցի՝ այդպես էլ չիմանալով դրա «քաղցրությունը»։ Կարող է իրոք «քաղցր» բան է, հարցրեք իմացողներին։
Առիթը օգտագործելով ասեմ, որ եղել և մնում եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը, իսկ դաշինքի հետ ի սկզբանե ոչ մի առնչություն չեմ ունեցել ու չունեմ (անկուսակցական եմ)։
Հաջորդ անգամ այս հարցով ինձ դիմողին կկոպտեմ ամենավերջին բառերով»:

«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա
9318:11
«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան
7417:18
«Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
5517:06
«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
5716:42
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրել Իրան»․ Վենս
11016:32
«Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին»․ Պեսկով
9015:53
«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5615:42
«Իսրայելը դիտարկում է Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման հնարավորությունը»․ #CNN
13715:22