Բայդենը սպառնացել է վետո դնել առանց Ուկրաինայի Իսրայելին օգնության նախագծի վրա. #TheHill

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վետո դնել առանց Ուկրաինայի Իսրայելին օգնության նախագծի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը, հաղորդում է The Hill-ը։
Հանրապետականների առաջարկած նախագիծը չի համապատասխանում ներկայիս պահանջներին, քանի որ անուշադրության է մատնում Գազայի հատվածի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև Կիևին և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը, կարծում են վարչությունում:
«Այս օրինագիծը վնասակար է Իսրայելի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և մեր սեփական ազգային անվտանգության համար»,- հայտնել է վարչությունը։
Սպիտակ տանը խոստացել են, որ կշարունակեն աշխատել Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով համաձայնության հասնելու համար։
Բայդենն ավելի վաղ Կոնգրեսից պահանջել էր համաձայնեցնել 105 մլրդ դոլար ընդհանուր ծավալով փաթեթը, որից 61,4 մլրդ դոլարը նախատեսված է Ուկրաինային ռազմական աջակցության համար, 14,3 մլրդ դոլարը՝ Իսրայելին:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
10603:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
142Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
238Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
159Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
155Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
121Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
317Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
116Երեկ, 17:06