«Կտրականապես համաձայն չեմ Փաշինյանի դիտարկումներին». Նորայր Նորիկյան
![]() 240 Ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ., 16:30 «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում հնչեցրած ելույթին, ըստ որի՝ առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց: «Կտրականապես համաձայն չեմ Փաշինյանի դիտարկումներին, որովհետև Փաշինյանի՝ մինչպատերազմյան ընկալումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, բոլորովին այլ էին, պատերազմի արդյունքներով պայմանավորված նրա պատկերացումները հիմնախնդրի կարգավորման հեռանկարի առումով՝ տրամագծորեն փոխվեցին։ Փաշինյանի քաղաքականության հետագիծը շատ պարզ ա․ ամեն ինչ անել Արցախյան պատերազմի արդյունքները իր քաղաքական ուժի պատասխանատվության առումով սրբագրելու»,- ասել է Նորիկյանը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնավորապես հայտարարել էր. «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո: Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին, մինուս մեկն, ընդ որում Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա: Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի Հանրապետության հարցն այնպես, որ դե ֆակտո և դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
