«Ինչու բանտարկվեցի». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում ազատել են տնային կալանքից, ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանքիս վերաբերյալ հարցերից ամենաառաջինը, որ հարցնում են, առողջականիս վերաբերյալ է, թե ինչ էր կատարվում հետս, եկրորդը թե ինչո՞ւ կալանավորեցին ու բանտարկեցին ինձ ...
Առողջականիս վերաբերյալ ասեմ՝ կազդուրվեմ, իսկ բանտում նորմալ էր, որ հաճախ էի վատանում, աննորմալ կլիներ, որ լավ լինեյի ու նյարդաբանական, հոգեբանական լուրջ խնդիրներ չունենայի էնքան բանից հետո, ինչ կատարվեց իմ ու ընտանիքիս հետ։
Ինչ մնում է կալանքիս, դրա իրավական մասով ամեն անգամ շատ ճիշտ ու հստակ տեղեկություն է հայտնել պաշտպանս՝ Արսեն Բաբայանը ումից եւս մեկ անգամ շնորհակալ եմ։
Առհասարակ նրա անունը տալիս առաջին բանը, որ ուզում եմ ասել, էդ շնորհակալությունն է նրան, որ էդ դժոխքը ինձ հետ պատվով անցավ ու անցնում է:
Իսկ ավելի կոնկրետ՝ ինչու բանտարկվեցի, որովհետև հայ եմ, ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ, որովհետև դեմ էի Արցախի հանձնմանը ու համարձակվում էի դիմադրություն ցուցաբերել ու ոչ մեկ այսօր ապահովագրված չէ, որ սրանց ձեռքով վաղը ճաղերի ետևում չի հայտնվի։
Ու էսօր ճիշտ է, ես ազատության մեջ եմ, բայց քանի մենք ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք ...
Այո նրանք ճիշտը խոսելու համար են բանտարկված, հայրենիքի համար մտահոգ լինելու համար են բանտարկված։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
8119:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
7716:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
8915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
9215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9514:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
9312:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9812:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
8212:18