Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ պատերազմը կանխելու մասին WSJ-ի հոդվածը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կեղծ» է անվանել Wall Street Journal-ի (WSJ) հոդվածն այն մասին, որ ինքը հրաժարվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների դեմ կանխարգելիչ հարվածից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչից հետո:
«Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները խոչընդոտել է և կամ խոչընդոտում է մեր գործողություններին տարածաշրջանում: Դա ճիշտ չէ: Իսրայելն ինքնիշխան պետություն է»,- ասել է Նեթանյահուն կիրակի օրը՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում: Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ երկրի բանակի գործողությունները հիմնված են «օպերատիվ նկատառումների վրա»։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, WSJ-ն դեկտեմբերի 23-ին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի վրա հարձակվելուց օրեր անց իսրայելական բանակը պատրաստ է եղել հարվածել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ուժերին: Հոկտեմբերի 11-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները օդ են բարձրացել՝ սպասելով Նեթանյահուի հրամանին, սակայն Բայդենը համոզել է Իսրայելի վարչապետին փոխել իր կարծիքը՝ նման գործողությունների հնարավոր հետևանքների պատճառով, պնդում է WSJ-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
162Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
176Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
175Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
202Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
25703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
25203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
59002.11.2026, 20:00