Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքում իրանցի գեներալ Սոլեյմանիի գերեզմանի մոտ սգո արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 73 մարդ: Ըստ Tasnim լրատվական գործակալության, զոհվածների թվում 6 երեխա կա։ Եվս 171 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի։ Մարդիկ հավաքվել են գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ և «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
Մոտավորապես ժամը 15-ին տեղի է ունեցել առաջին պայթյունը, իսկ 13 րոպե անց՝ երկրորդը։ Իրանցի լրագրողների տեղեկություններով՝ հարձակվողները հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցրել են ռումբեր պարունակող երկու պարկ։ Տեղի իշխանությունները տեղի ունեցածը որակել են՝ որպես ահաբեկչություն։
Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով։ Գեներալի հուղարկավորության օրը լրատվամիջոցները հայտնել են հուղարկավորության ժամանակ հրմշտոցի ժամանակ հինգ տասնյակ մարդու մահվան մասին։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
3300:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
86Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
214Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
151Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
246Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
125Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
106Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
114Երեկ, 14:54