Արեգակի վրա ուժգին բռնկում է գրանցվել

Ամանորի գիշերն Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել, որը, սակայն, Երկրի վրա չպետք է որևէ երևույթ առաջացնի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Նշվում է, որ բռնկումը ներկայիս արեգակնային ցիկլի առաջին հզոր պայթյունն է։
«Պայթյունը մոտավորապես 2 անգամ ավելի հզոր է, քան այս ցիկլի նախորդ ռեկորդային իրադարձությունները։ Ըստ նախնական դասակարգման՝ բռնկումին տրվել է X5.0 բալ։ Նախկինում ամենաուժգին բռնկումը կազմել է X2.8 բալ»,- ասվում է զեկույցում։
Ինչպես պարզաբանել են գիտնականները, պայթյունի պատճառը արեգակնային պսակում մագնիսական և էլեկտրական էներգիայի կուտակումն է եղել՝ արեգակնային բծերի շարժման արդյունքում։ Բռնկումը կանխատեսելն անհնար է եղել, քանի որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Արեգակի հեռավոր կողմում և անտեսանելի է երկրային գործիքների համար:
Լաբորատորիայի աշխատակիցները չեն բացառել, որ մինչ Արեգակի տեսանելի կողմը հասնելը այս շրջանն արդեն մի քանի խոշոր պայթյուններ է առաջացրել իր հակառակ կողմում, որոնք թաքնված են մնացել երկրային գործիքներից։ Այս դեպքում պայթյունների շարքը կարող է շարունակվել առաջիկա օրերին։
Ընդգծվում է, որ բռնկման ազդեցությունը մեր մոլորակի վրա լիովին բացառված է, քանի որ այն տեղի է ունեցել Արեգակի արևելյան եզրին՝ Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42