Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ առնվազն 64 մարդ արդեն մահացել է Վալպարաիսո շրջանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Նա հայտարարել է արտակարգ դրություն և խոստացել տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար: Չնայած դրան՝ հրդեհներն արդեն ընդգրկում են հսկայական տարածքներ, և զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, հայտնում է BBC-ն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) հայտնել է, որ տուժածներից 45-ին տեղում մահացած են գտել, իսկ մնացածը մահացել են հիվանդանոցներում՝ ստացած այրվածքներից։
Հրդեհներն սկսվել են ամառային տապից հետո, երբ ջերմաստիճանը բարձրացել է 33°C-ից: Մարելու համար գործի են դրվել 1400 հրշեջ, բանակը, հրշեջ ինքնաթիռներն և ուղղաթիռները։ Փրկարար ծառայությունները փորձել են հասնել ամենաշատ տուժած շրջաններ, սակայն նրանց խանգարել են մեքենաների շարասյունները, որոնցով մարդիկ փորձել են փախչել հրդեհից:
Հրդեհները, որոնք սկսվել են լեռներից, տարածվել են ափամերձ շրջաններ՝ հասնելով Վինա դել Մար և Վալպարաիսո քաղաքներին։ Հրդեհով բռնկված շրջանները միասին կազմում են մի հսկայական տարածք Չիլիի կենտրոնական ափին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Վինա դել Մարը հանգստավայր է, որը հայտնի է սերֆինգիստների և զբոսաշրջիկների շրջանում: Զոհերից շատերը, ըստ երևույթին, զբոսաշրջիկներ էին, որոնք Վալպարաիսո էին եկել ամառային արձակուրդների ժամանակ։
Քանի որ փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում հասնել բոլոր տուժած տարածքներին, ներքին գործերի նախարար Քերոլայն Տոյան վստահ է, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի առաջիկա ժամերին:
Իշխանությունները նշում են, որ պարզում են հրդեհների պատճառները և չեն բացառում, որ դրանք հրկիզման հետևանք են եղել, իսկ իրավիճակը սրել է ամառվա շոգը։

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
21825.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
52925.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
38225.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
58525.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
32525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19525.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
22124.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
49224.09.2026, 16:12