Էլեկտրոնային դեղատոմսերը մեծ դժգոհություն են առաջացրել․ «Հրապարակ»
![]() 1219 Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 10:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են և տեսնեն նրա համար գրված դեղատոմսը։ Ի դեպ, «Արմեդ» համակարգը պետության բարձր հովանու ներքո մոնոպոլիա է սահմանելև կարողանում է ցանկացած պահի գները բարձրացնել, իսկ բժշկական ծառայություն կամ դեղատնային գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է պայմանագիր ունենալ «Արմեդ» համակարգի հետ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ սա ևս խնդրահարույց պահանջ է և չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի պարտադիր պահանջներից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
56716.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
56716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
170615.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
64915.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
46814.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
62313.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
89810.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
91309.04.2026, 10:24
