ՔՊ-ն աչք է դրել պատմամշակութային հուշարձան շենքի վրա․ «Հրապարակ»

Մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան համարվող 1876թ-ին կառուցված շենքի դռները մոտ 10 օր առաջ փակվեցին։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս շենքում տասնամյակներ շարունակ գործունեություն էին ծավալում մշակութային 3 կազմակերպություններ, այդ թվում՝ «ԻԿՕՄՈՍ»-ը, «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը»։ Երեւանի քաղաքապետարանի պահանջով այս ընկերությունները ապրիլի 5-ին դատարկել են շենքն ու լքել տարածքը։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում այս շենքին, քաղաքապետարանից «Հրապարակ»-ին ասել են, որ այն տրվելու է վարձակալությամբ, իսկ թե ում, դեռևս հայտնի չէ։
«Մեր աղբյուրներն ասում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է տարածքն ազատվել։ Ավելի վաղ գրել էինք, որ «Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր՝ «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, իսկ վերը նշված շենքը մի քանի մետր ներքևում է։ Եթե երկու տարածք են վերցնում Հանրապետություն փողոցի վրա, ստացվում է՝ ՔՊ-ի մի «ականջը» կլինի «ՀՀԿ»-ի կողքին, մյուսը՝ «ՀՅԴ»-ի։
«ԻԿՕՄՈՍ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ դեռևս 2020թ-ին էր պայմանագրի ժամկետը սպառվել, քաղաքապետարանը շուրջ 4 տարի էսօր-էգուց է արել ու չի երկարացրել պայմանագիրը։
«Մեր ժամկետը լրացել էր 2020թ-ին, որից հետո խնդիրն առկախված մնաց։ Մի քանի անգամ դիմեցինք քաղաքապետարան, քննարկման փուլ անցավ, ու կրկին առկախված մնաց։ Քանի որ իրավական դաշտում մեր դիրքերը ուժեղ չի, որ կարողանանք մի բան անել, ուստի սպասում ենք տեսնենք՝ ինչ են անում»,- ասաց նա։
Շենքը 3 կազմակերպություններին անհատույց Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ է տրվել վարձակալության, ժամկետն էլ 2 անգամ երկարացվել է։ Շենքն, ըստ արխիվային փաստաթղթերի, կառուցվել է 1876թ-ին, և եղել է նահանգապետարանի վարչական շենքի մասնաշենքը, պատմական մեկ այլ դրվագով՝ մինչև 1920թ. ծառայել է որպես Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան: Այնուհետև այն տրվել է Հովհաննես Թումանյանի ղեկավարած «Հայ Օգնության Կոմիտեին»։ Հետագայում այն կրկին ծառայել է, որպես մշակութային կենտրոն։
Գյուրջյանը մտահոգված է՝ ի՞նչ ճակատագիր է ունենալու այս շքեղ շենքը, որ մայրաքաղաքի կոլորիտի անքակտելի մասն է կազմում»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
119Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
95715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62610.09.2026, 16:12