ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի՝ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել:
Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել»:

«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան
6811:54
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
7709:54
Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
10609:51
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8408:24
Թրամփն առաջին անգամ ուղևորվել է նվեր ստացած ինքնաթիռով
29400:40
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է
204Երեկ, 23:59
«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
115Երեկ, 22:48
«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի
209Երեկ, 22:34