«Ունի՞ Փաշինյանը պլան Բ». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. ««Եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, ապա մենք կհամագործակցենք»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինքնին հասկանալի է, որ Զելենսկիի համար Թրամփի նախագահությունը վատ սցենար է, որովհետև այդ պարագայում նրա ընտրությունը լինելու է վատի և վատթարագույնի միջև:
Բայց Զելենսկին գիտի, որ իր ցանկություններն որոշիչ չեն ամերիկյան ընտրողի համար և, ըստ էության, առաջ է քաշում պլան Բ:
Արդյո՞ք այդպիսին ունի Փաշինյանը, եթե ամիսներ անց ԱՄՆ-ում փոխարինվեն այն պաշտոնյաները, որոնց նա զանգելու հնարավորություն ունի:
Եղած փաստերը հուշում են, որ Փաշինյանը նման պլան չունի, հակառակ դեպքում՝ փոփոխությունների կենթարկվեր Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու նրա քաղաքականությունը, ինչն, ի դեպ, ավելի բովանդակային կդարձներ Երևանի և Վաշինգթոնի հարաբերությունները:
Եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին ռազմավարական հաշվարկ ունեցող մարդիկ, թերևս, կգիտակցեին, որ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, այլև կմեծացնի Հայաստանի սուբեկտությունը նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
6910:06
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
9409:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
9809:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
298Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
193Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
236Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
228Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
184Երեկ, 00:36