Ինչպե՞ս են պայթել փեյջերները և արդյո՞ք հնարավոր է նույն կերպ պայթեցնել սմարթֆոնները

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գիտական լրագրող Եվգենի Արսյուխինը փորձել է բացատրել՝ ինչպես է հնարավոր դարձել միաժամանակ պայթեցնել հազարավոր փեյջերներ:
«Պայթել են փեյջերների լիթիում-իոնային մարտկոցները։ Նրանք հայտնվել են «ջերմային թափառքի» մեջ, այլ կերպ ասած՝ կարճ միացման։
Սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է դրան ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը։ Փորձելով ապահովել անհրաժեշտ հոսանքը, մարտկոցը գերտաքանալու է և պայթելու: Նկատե՞լ եք՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։ Նույնն էլ այս դեպքում է, միայն թե՝ ավելի վտանգավոր:
Փեյջեր պայթեցնելն ավելի դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, և դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է «ջերմային թափառքը», և այս ցանցի բոլոր փեյջերները պայթում են:
Լիթիում-իոնային մարտկոցներով ցանկացած սարք, այդ թվում՝ մանկական խաղալիքները, նույնպես խոցելի են, եթե ունեն արտաքին աշխարհի հետ կապի նվազագույն հնարավորություն՝ bluetooth, Wi-Fi, ռադիոցանց։ Դուք կարող է, չգիտեք այս հնարավորության մասին, բայց չգիտես ինչու, արտադրողը մոդուլը ներառել է պլատայի մեջ:
Եզրակացությունը շատ տխուր է. այս աշխարհը կարող է հաշմանդամ դառնալ, եթե ինչ-որ մեկը նման նպատակ դնի: Պաշտպանվե՞լ: Հնարավոր է, բայց հակավիրուսները լի են խոցելի անցքերով, ծրագրակազմը հաճախ հին է, իսկ սովորական Bluetooth-բարձրախոսների վրա ընդհանրապես պաշտպանություն չկա:

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
8200:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
82Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
146Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
71Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
77Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
80Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
75Երեկ, 20:54