«Պարոնայք, դուք բացահայտված եք և փաթեթավորված»․ Հենրիխ Դանիելյան
![]() 269 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 16:36 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը գիտեն, որ քաղաքականության մեջ անպիտան և հնարավորություն ու ճանաչում չունեցող մարդիկ ունեն մարտավարություն, որը ասում է հետևյալի մասին՝ պետք է քննադատել կամ վիրավորել այն քաղաքական թիմի ղեկավարին, որտեղից քեզ շատ կարձագանքեն, և նրանց կարծիքով այդ արձագանքների արդյունքում նրանց դերը քաղաքականության մեջ ավելի կմեծանա: Բայց մեդալը երկու կողմ ունի, և այդ հակառակ կողմում թաքնված է հետևյալը՝ այո, քեզ անդրադառնում են, քեզ արձագանքում են, բայց դու բացահայտվում ես հասարակության շատ լայն հատվածի մոտ, քանի որ, ինչպես Աջապահյան Միքայելն է, անազնիվ են և խեղաթյուրում են իրավիճակը այնպես, որ երիտասարդները, որոնց համար եկեղեցին և եկեղեցականը արժեք են, ամաչում են, քանի որ հարց են տալիս՝ արդյոք այս մարդը չի՞ տեսնում իրականությունը, արդյոք շարժման մեջ գտնվող «աած» դրածոները վտանգավոր չե՞ն, որ շարժման կեսից փախչում են ու քննադատում Սերժ Սարգսյանին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ծառաները, ի դեմս Էդմոն Մարուքյանի, մեղավոր չե՞ն, որ կրկնում են Աջապահյանի նույն թեզը, որ Սերժ Սարգսյանը պետք է լքի քաղաքական դաշտը: Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել»․ Վահագն Սարոյան
7402:06
«Պատերազմ հնարավոր է, եթե Նիկոլը հրահրի՝ իշխանություն պահելու համար»․ Վահե Հովհաննիսյան
14101:06
«Փաշինյանի «խաղաղության» օրակարգը, ընտրություններին ընդառաջ, հօդս ցնդեց»․ Նարինե Մկրտչյան
11400:48
«Փորձում են պրոցեսն անլրջացնել․ ես կապիկություններ անելու ցանկություն չունեմ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
208Երեկ, 23:24
«TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
127Երեկ, 22:42
«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
148Երեկ, 22:30
«Մենք բերելու են երաշխավորված խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
172Երեկ, 22:18
«Խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
134Երեկ, 22:00
