Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ու պղծված
![]() 953 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 10:12 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։ Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ պատմական փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում․ «Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին»․ ՈՒղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։ Եկեղեցու վրա անօրինական հարվածի վերաբերյալ մանրամասն կարող եք կարդալ հիշյալ Ա․ Տիգրանյանի «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն․ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից» հոդվածում:Եվ փաստորեն, հարվածից ուղիղ 4 տարի անց, Ադրբեջանը ներկայացրեց եկեղեցու պղծման, այլափոխման հերթական գործողության արդյունքները։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։ Մեր արձագանքը |

Ռուբենսի կորած համարվող նկարը վաճառվել է Վերսալում կայացած աճուրդում
329Երեկ, 14:59
Քաղաքագետ Լիկա Թումանյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին
213Երեկ, 11:40
Այվազովսկու «Փրկվածները» կտավը վաճառվել է ռեկորդային գնով
309Երեկ, 00:36
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
65105.12.2025, 00:48
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին
48004.12.2025, 23:42
Գրեթե 1 ամիս անց Դամասկոսի թանգարանի կողոպուտի հետաքննությունը ոչինչ չի պարզել
53804.12.2025, 21:54
Պատմաբան Արմեն Մանվելյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
47304.12.2025, 17:36
Երաժիշտ Տիգրան Տեր Ստեփանյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
31004.12.2025, 08:54
