«Մշո Սուրբ Առաքելոց վանքի, Սուրբ Կարապետ վանքի և Կարսի Առաքելոց վանքի դռների պատմությունը». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշո Սուրբ Առաքելոց վանքի, Սուրբ Կարապետ վանքի և Կարսի Առաքելոց վանքի դռների պատմությունը:
Սուրբ Կարապետ վանքի դուռ
1212 թվականին հայ վարպետների կողմից ստեղծված Մշո Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտյա դուռը հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցն է համարվում: Ներկայումս այն պահվում է Կանադայում՝ փակ մասնավոր հավաքածուում:
Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976-ին 5000 գերմանական մարկով ձեռք էր բերել և իր տանը գաղտնի կերպով պահել էր Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի մտերիմ ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերը: Այդ հարցում Ռիխտերին օգնում է նրա թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Այդ զինվորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերում է այդ հին դուռը և հետո կարողանում է այն տեղափոխել Ստամբուլ: Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը գալիս է Ստամբուլ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատում է, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռն է:
1996 թվականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և ընդամենը 50 հազար դոլարով գնվում անհայտ մի անձի կողմից, հայտնի էր միայն, որ նա ազգությամբ հայ չէ:
Առաքելոց վանքի դուռ
Քանդակազարդող վարպետներն են Ղուկաս գծողը և Գրիգորը, ստեղծվել է 1134 թվականին:
Առաքելոց վանքի դուռը երկփեղկանի է. վերևի մասում քանդակված են թվականը և քանդակող վարպետների անունները՝ «Ի թ. Հ. ՇՁԳ. ԵՍ ՏՐ Թորոս եւ Գրիգոր եւ Ղուկաս ԳԾ.», որը կարդացվում է «Ի թվականի հայոց ՇՋԳ (1134) ես տեր Թորոս և Գրիգոր և Ղուկաս գծեցաք»։
Գերմանացի հնագետները 1915 թվականին հայկական տեղահանությունների ժամանակ, թուրք կառավարության թույլտվությամբ կամ անուշադրության պատճառով, Առաքելոց վանքի դուռը տեղահանել են և տեղափոխել են Բիթլիս, հարմար առիթով Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրելու նպատակով։ Ռուսական բանակի՝ Բիթլիսը գրավելուց հետո Մշո Առաքելոց վանքի դուռը պատահաբար հայտնաբերում է հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը 1916 թվականի ամռանը Բիթլիսում։ Նա ճանաչում է դուռը թուրքերի կողմից լքված և հայերից թալանված գույքով անկանոն լցված պահոցներից մեկում։ Գաղթականների մի խմբի հետ դուռը դժվարությամբ հասցվում է Թիֆլիս և պահվում Հայոց Ազգագրական ընկերության թանգարանում։ Հետագայում արդեն հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով դուռը փոխադրվում է Երևան, Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ մինչ այժմ պահվում է՝ որպես Արևմտյան Հայաստանի դարպասների յուրօրինակ խորհրդանիշ:
Կարսի առաքելոց վանքի դուռը ներկայումս պահվում է Կարսի թանգարանում»:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
9516:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
9515:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
184Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
193Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
41310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
59508.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
73807.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
77806.09.2026, 22:36