Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը
![]() 423 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 21:30 Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի նորածնի մարմինը տան ներսում գտնվող արտաքնոցից դուրս բերեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզվել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածինն աղջիկ է եղել։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
12814:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
366Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
270Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
513Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
517Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
46517.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
117716.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64316.12.2025, 12:12
