Ինչպես է ապակեգործը գողացել «Մոնա Լիզա»-ին

1911 թվականի օգոստոսի 21-ին Լուվրից անհետացել էր Լեոնարդո դա Վինչիի ամենանշանավոր կտավներից մեկը՝ «Մոնա Լիզան»: Գողն ապակեգործ Վինչենցո Պերուջիան էր, ով հետագայում կարդարանա, որ պարզապես սիրահարվել էր Ջոկոնդայի ժպիտին, քանի որ այն հիշեցրել է «իր մանկության ընկերուհու ժպիտը»: Ահա այս ժպիտի պատճառով էլ ապակեգործը գողացել էր կտավը և երկու տարի շարունակ միայնակ վայելել այն:
Այնուհետև գողը փորձել է վաճառել նկարը, բայց հայտնաբերվել է իրավապահների կողմից և ձերբակալվել:
Այս երկու տարիների ընթացքում, երբ «Ջոկոնդան» իր տեղում չէր, Ֆրանսիայում քիչ էր մնում ազգային աղետ տեղի ունենար: Գողության մեջ էին կասկածում անգամ նշանավոր պոետ Ապոլիներային և ոչ պակաս նշանավոր նկարիչ Պաբլո Պիկասոյին:
Այն մասին, որ Ջոկոնդային գողացել են, հայտնի է դարձել միայն հաջորդ օրը՝ 1911 թ-ի օգոստոսի 22-ին: Միակ ապացույցը, որ մնացել էր հանցանքի վայրում, նոր տեղադրված պաշպանական ապակու վրայի մատնահետքն էր: Մատնահետքը համեմատել են Լուվրի 257 աշխատակիցների մատնահետքերի հետ, սակայն համընկնում չի եղել: Այդ ընթացքում ոչ մեկի մտքով չի անցել ստուգել նաև վերջերս ապակին տեղադրած վարպետի մատնահետքը:
Բարձրացած մեծ աղմուկի պատճառով աշխատանքից ազատվել են Լուվրի տնօրենը, վարչակազմը, իսկ ոստիկանության փնտրտուքներն արդյունք չեն տվել: Թերթերում լույս էին տեսնում դետեկտիվ պատմությունների բազմաթիվ տարբերակներ՝ «Ո՞վ է գողացել Մոնա Լիզային» վերնագրերով:
Այս գողությունը «Ջոկոնդային» դարձրեց ավելի նշանավոր, քան մինչ այդ էր: Լուվրում մեծ հերթեր էին գոյանում պարզապես դատարկ ցուցափեղկը տեսնելու համար:
Հայտնի չէ, թե որքան կտևեր այս վիճակը, եթե երկու տարի անց՝ 1913 թվականի դեկտեմբերին, նկարը չհայտնաբերվեր Ֆլորենցիայում: Իտալական արվեստի գործերի մի վաճառական նամակ է ստանում ոմն Վինչենցո Լոենարդոյից, ով առաջարկում էր գնել «Ջոկոնդային»: Չհավատալով, որ նկարն օրիգինալն է՝ վաճառակը, ամեն դեպքում, զգուշացնում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիի թանգարանի տնօրենին և խնդրում իր հետ գնալ հանդիպման:
Ֆլորենցիայի հյուրանոցներից մեկում տեղի է ունենում հանդիպումը, որտեղ վաճառականը և տնօրենն իրենց առջև տեսնում են օրիգինալ Ջոկոնդային: Նրանք այս մասին արագ հայտնում են ոստիկանությանը, որն էլ ձերբակալում է գողին: Ի վերջո, այս պատմությունը Պերուջիայի համար լավ է ավարտվում, նրան դատապարտում են ընդամենը մեկ տարվա ազատազրկման: Սակայն նա այդ մեկ տարին էլ չի անցկացնում բանտում և ազատ է արձակվում մի քանի ամիս անց:
20-րդ դարում Լոենարդո դա Վինչիի նշանավոր կտավը լքել է Լուվրը միայն երկու անգամ, երբ 1963 թվականին ցուղադրվել է ԱՄՆ-ում և 1974 թ-ին՝ Ճապոնիայում: Ի դեպ, Ճապոնիայից Ֆրանսիա վերադարձի ճանապարհին Ջոկոնդան ցուցադրվել է նաև Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարանում:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
87Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
191Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
119415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58812.09.2026, 23:54