«Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար:
Մեզ պետք չէ հերթական ագրեսիայից հետո դատապարտող հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը:
Փաշինյանի, իր ԱԳ նախարարի ցաքուցրիվ խոսքը, կաշկանդվածությունն ու անատամ տեքստերը Բաքվից հնչած սպառնալիքների վերաբերյալ ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել:
Ինչպե՞ս անակնկալ չլիներ, երբ փաշինյանական ողջ վարչակազմն անցնող տարիներին անընդհատ զոհաբերել է հայկական շահերը, հիմա էլ նույնը՝ հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների, իսկ Ալիևն իրենց պատրաստակամությունը չի գնահատում:
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
267Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
177Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
222Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
215Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
177Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
171Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14319.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14119.09.2026, 23:12