«Ռուսաստանն իր պահանջներով փչացրեց ամեն ինչ»․ Զելենսկի

2022-ին Ստամբուլում բանակցությունների ժամանակ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է երկրի ղեկավար նշանակել Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, ռուսամետ Վիկտոր Մեդվեդչուկին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դավոսում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն նաև պահանջել է, որ Դոնբասն ամբողջությամբ անցնի Մոսկվայի վերահսկողությանը, իսկ Ուկրաինան պետք է ճանաչի դա՝ փոփոխելով Սահմանադրությունը։ Ռուսաստանի մեկ այլ պահանջ էր՝ կրճատել ուկրաինական բանակի թվաքանակը մինչև 50 հազարի և քվեարկել երկրի չեզոք կարգավիճակի օգտին։ Առանձին նշվել էր, որ ռուսերենը պետք է դառնա պետական լեզու։
Բացի այդ, Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ցանկանում էր, որ Ուկրաինան վերացնի 20 կմ-ից ավելի հեռահարությամբ իր բոլոր զինատեսակները։
«Չկան թուրքական բանակցություններ, կա միայն վերջնագիր մարդասպանի կողմից, որի ազգանունը Պուտին է»,- Մոսկվայի պահանջներն է մեկնաբանել Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բելառուսն ու Թուրքիան ցանկանում էին ազդել բանակցությունների ընթացքի վրա, սակայն Ռուսաստանն իր պահանջներով փչացրեց ամեն ինչ։


«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3320:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
3720:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
5519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
5319:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
5719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
8019:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
8918:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8717:18