«Անհապաղ դադարեցրեք դատավարությունն ու ազատ արձակեք հայ գերիներին». «Լազարևյան» ակումբ

«Լազարևյան ակումբ»-ը հայտարարություն է տարածել Բաքվում ընթացող շինծու դատավարության վերաբերյալ․ «Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբ»-ը վճռորոշ բողոք է ներկայացնում Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության առնչությամբ, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից ոտնահարվում են մարդու իրավունքները։
Կասկած չկա, որ ապօրինի գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե շինծու են, դատավարությունն ակնհայտորեն քաղաքականացված է, իսկ նիստերն անցկացվում են դռնփակ՝ ճշմարտությունը համաշխարհային հանրությունից թաքցնելու համար։
Այս ֆոնին հարկ է նշել, որ երկակի չափորոշիչները նորմ են Ադրբեջանի քաղաքականության համար։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես ադրբեջանական զինուժը խոցեց ռուսական ուղղաթիռը 2020 թվականին, իսկ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով սպանվեցին ռուս խաղաղապահներ։ Սրա համար Ադրբեջանի ղեկավարությունը միայն ներողություն խնդրեց։
Մեզ համար ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունը բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների անձնական դրդապատճառները և մեղադրյալների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ ծարավը։ Ադրբեջանի իշխանությունների նման քաղաքականությունը քաղաքակիրթ պետությանն անհարիր ենք համարում։
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ներկայացված անօրինական մեղադրանքները»։

«ՍԴ որոշումից հետո «ընդդիմադիրները» իրար հերթ չտալով վազեցին մանդատների հետևից». Արմեն Այվազյան
7517:18
Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
12117:17
«Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7716:54
«Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
6716:42
«Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ հարցեր. հույս ունեմ՝ կքննարկենք և կլուծենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6916:36
«ՀԱՕԿ-ի դռները կապարակնքել են»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
7016:30
Մեկնարկել է Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը (տեսանյութ)
6916:12
«Բուքինգհեմյան պալատը թույլ չի տվել արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում»․ #Telegraph
13216:06