«Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն առատ յուղ լցրեցին «մարող կրակին»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերևս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում լիներ, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:
Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե չէին պատկերացնում: Հետևաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչո՞ւ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն՝ կա՛մ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կա՛մ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» և այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:
Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգևորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց
ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաև հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգթոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:
Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»:
Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին»:

«Եթե սա նախապես պլանավորված էր, նշանակում է պլանավորել ենք ես և Նարեկ Կարապետյանը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2115:12
«Իրենք միլիարդատեր են, ասել եմ՝ բոմժ են դառնալու, դառնալու են բոմժ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2714:54
«Ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը․ բռնությունը ծնում է բռնություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5714:36
«Այս իրավիճակի ամենաերջանիկը հիմա Ալեն Սիմոնյանն է, որ՝ տեսեք Ռուբեն Ռուբինյանն ինձանից վատ է»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5514:18
«ՀՀ-ի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է, դրանով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6314:06
«Ողջունում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները․ աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:48
«Երբ իշխանությունը պատասխան չունի, դիմում է սադրանքների»․ «Ուժեղ Հայաստան»
6013:36
Գագիկ Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց (տեսանյութ)
6313:30