«Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից». Իրանի կառավարության խոսնակ

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին ասել է, որ Թեհրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ չէ հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, հայտնում է SNN-ը:
«Բանակցությունները ենթադրում են պայմաններ. ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, իսկ հայտարարված «առավելագույն ճնշումը» չի նպաստում բանակցություններին»,- նշել է խոսնակը:
Ավելի վաղ Իրանի նախագահն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին, սակայն, միևնույն ժամանակ, նոր դավադրություններ է կառուցում երկրի դեմ: Մասուդ Փեզեշքիանը նշել էր, որ խոսքը «հակաիրանական հրամանագրերի մասին է»:
Հիշեցնենք՝ Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել՝ նավթի արտահանումը զրոյացնելու, Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը կասեցնելու նպատակով:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6803:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
14400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
80Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
65Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
94Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
148Երեկ, 22:18