«Հե´նց ՀՀ ղեկավարությունը պետք է ուղղորդեր Արցախի զինուժին». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտատարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն։ Փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։ Միայն այդպես էր հնարավոր լինելու ապահովել և՛ արցախահայության, և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունը պետք է կազմակերպեր, ոգեշնչեր, ուղղորդեր և օժանդակեր Արցախի հայոց զինուժին, որը 2023 թ. սեպտեմբերին տվեց իր վերջին ահեղ մեկօրյա կռիվը։ Իսկապես՝ ո՞վ պետք է թույլ չտար Արցախի հանրապետության և բանակի ինքնալուծարումը, ո՞վ պետք է կանգնեցներ Արցախի հայաթափումը, ո՞վ այդպիսով պետք է կանխեր ֆաշիստ Ալիևի ծավալապաշտությունը՝ Սյունիքը և ամբողջ Հայաստանը գրավելու մարմաջը։ Պատասխանը պարզ է քաղաքանապես հասուն բոլոր մարդկանց՝ այդ ամենը պետք է կանխեին նախևառաջ ՀՀ իշխանության ղեկին գտնվող անձինք։
Այնինչ 2020 թ. նոյեմբերի 9-ին (և հետագայում) փաշինյանական խունտան ընդունեց ճակատագրական որոշում՝ ձեռքերը դավաճանաբար լվանալ Արցախի հիմնախնդրից՝ ստեղծելով նպաստավոր նախադրյալներ Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության բուն տարածքի բռնազավթման համար։
Արցախի կործանումը թույլ տալու հարցում իր աններելի սխալներն ու մեղքերը չընդունելով՝ ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն, ինչպես նաև ռազմավարական ու ռազմական հարցերում լիակատար անգրագիտություն։ Փաշինյանի և փաշինյանականների այսպիսի վարքագիծը վաղուց արդեն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Դավաճանը դավաճանություն է անում»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
14713:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
11409:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
16701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
16000:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
14900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
14200:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
115Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
113Երեկ, 23:12