«Ռուսաստանը կրկին հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին»․ Զելենսկի

1479
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 12:31
Օդեսայում փրկարարական աշխատանքներ են իրականացվում քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված ռուսական հերթական հարվածից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Երեկ՝ Էր Ռիադում տեղի ունեցած հանդիպումից հետո, պարզ դարձավ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները կրկին ստում են՝ պնդելով, թե իրենք չեն թիրախավորում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Նրանք ձեռնարկեցին ևս մեկ հարձակում՝ անօդաչու սարքերով հարվածելով տրանսֆորմատորներին: Եվ սա՝ ձմռանը, գիշերը -6 աստիճան ցրտի պայմաններում:
Օդեսայի առնվազն 160 հազար բնակիչ, տասներեք դպրոց, մանկապարտեզ և մի քանի հիվանդանոց առանց ջեռուցման են մնացել»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ երբեք չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը ղեկավարում են ստախոսները։

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
4219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
15717:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9915:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8915:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9814:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
26712:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
26109:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
363Երեկ, 18:55